|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ղրղզստանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնից հայտնում են, որ Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով սպանվել է ղրղզ սահմանապահը:
«Ղրղզստանի Հանրապետության սահմանապահների վրա Տաջիկստանի սահմանապահների զինված հարձակման արդյունքում սպանվել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայության զինծառայող, սերժանտ Խուսնիդին Խոժիևը՝ ծնված 1994 թ.։ Հետաքննվում են սահմանապահի մահվան հանգամանքները»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ղրղզստանի սահմանային ծառայության նախնական տվյալների համաձայն՝ տաջիկական կողմից էլ կան զոհեր ու վիրավորներ:
Իր հերթին, Դուշանբեն է ղրղզ սահմանապահներին մեղադրել սահմանը խախտելու մեջ:
Նախորդ հակամարտությունը երկու երկրների սահմանին տեղի էր ունեցել ապրիլի վերջին: