|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Մեծ Բրիտանիան մշտական կապի մեջ է ամերիկյան իշխանությունների հետ` կապված Իրանում իրավիճակի հետ, և կոչ է անում կողմերին` թուլացնել լարվածությունը: Այդ մասին լրագրողներին ասել է երկրի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք չենք կարծում, որ իրավիճակի սրումը բխում է ինչ-որ մեկի շահերից»,-ասել է նա:
Ավելի վաղ Իրանը հայտնել էր իր օդային տարածքը հատած ամերիկյան անօդաչու խոցելու մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ դա Իրանի մեծ սխալն է, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ, հնարավոր է, դա հատուկ չի արվել, այլ ինչ-որ մեկի սխալ որոշման հետևանքով: