|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը կոչ է արել Իսրայելին վերականգնել Գազայի հատված ջրի մատակարարումը, սակայն շարունակում է հրաժարվել պարզաբանել, թե արդյոք ջրի մատակարարումը դադարեցնելու մարտավարությունը համապատասխանում է միջազգային իրավունքին:
Ըստ PA Media-ի՝ վարչապետի խոսնակը լրագրողներին հայտնել է. «Լոնդոնը շարունակում է կոչ անել Իսրայելին որպես ժողովրդավարական երկրի, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք, գործել միջազգային իրավունքի շրջանակներում և կարծում եմ, որ նրանք քայլեր են ձեռնարկում դրա վերաբերյալ։
Մենք բանակցությունների մեջ ենք և շատ ենք ուզում, որ ջրի մատակարարումը վերականգնվի տարածաշրջանում: Մենք ցանկանում ենք անել հնարավոր ամեն բան Գազայի հատվածում առաջացող հումանիտար խնդիրները մեղմելու համար։ Իսկ ջուրն այդ ամենի կարևոր մասն է»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել էր, որ անհանգստացած է, որ իսրայելական զինվորականների տարհանման հրամանը, որն ուղեկցվում է Գազայի հատվածի ամբողջական պաշարմամբ կարող է հավասարեցվել մրդկության դեմ ուղղված հանցագործության, որը ներառում է «քաղաքացիների բռնի տեղահանում»: