|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀԱՄԱՍ-ն այսօր Գազայի Կարմիր Խաչին է հանձնել չորս իսրայելցի պատանդի, որոնցից երկուսը եղել են երեխաներ՝ 9 ամսական և 4 տարեկան։
Պաղեստինցի զինյալները հայտնել են, որ երկու երեխաների՝ նրանց մոր և չորրորդ պատանդի մարմինները հանձնվում են հունվարի 15-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Պայմանագրի շրջանակներում Գազայի հատվածում հրադադար է հաստատվել, կալանավորների փոխանակում է պայմանավորվել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում ասել է, որ հինգշաբթի օրը «շատ դժվար, տխուր և սգալի օր է Իսրայելի համար»։
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է փետրվարի 20-ին Իսրայելին հանձնել պատանդի չորս մարմին։