|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ զոհված իսրայելցի պատանդների մարմինները գտնելու համար առնվազն տասը օր կպահանջվի։ Այդ մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսրայելի և Համասի միջև համաձայնության մասին՝ խաղաղության ծրագրի առաջին փուլը կյանքի կոչելու համար պաղեստինյան շարժումը կազատի պատանդներին, իսկ Իսրայելը կհեռացնի իր զորքերը։
«ՀԱՄԱՍ-ը հայտարարում է, որ զոհված պատանդների մարմինները գտնելու համար կպահանջվի առնվազն տասը օր»,-ասվում է հայտարարության մեջ։
Թերթի տվյալներով՝ իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ ՀԱՄԱՍ-ը դժվարություններ կունենա մնացած բոլոր պատանդների մարմինները գտնելու հարցում, և որ դա ավելի երկար ժամանակ կպահանջի։
Երկուշաբթի օրվանից Եգիպտոսում ընթանում են ՀԱՄԱՍ-ի և իսրայելական պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ՝ Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդների մասնակցությամբ, Գազայի հատվածում երկամյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի շուրջ։