|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Սահմանապահի օրվան նվիրված միջոցառումներից հետո լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին` ինչպե՞ս է ստացվում, որ նախկին պատգամավորը` Արամ Հարությունյանը, խուսափում է պատասխանատվությունից:
«Նա, օգտագործելով պատգամավորական իր կարգավիճակը, կորել է իրավապահների տեսադաշտից: Քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ։ Պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով` Հայաստանից դուրս է եկել նաև Միհրան Պողոսյանը։ Ի՞նչ կա այդտեղ զարմանալի։ Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք պետք է ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը, օրինականությունը։ Բայց ո՞ւր պետք է փախնեն՝ երկրագունդը փոքր է», - նշեց Փաշինյանը։