|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ ստեղծելու մասին հարցը:
Փաստաթղթում նշված է, որ քննարկելով «Փոքր Մհեր» կրթահամլիր »-ի ավագ դասարանի սաների բողոքը և դրանից առաջացած խնդիրները` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի արտահերթ նիստում որոշվեց դիմել ՀՀ ԿԳՆ-ին` «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ ստեղծելու նպատակով:ՀՀ ԿԳ նախարարությունը անհարժեշտ է համարում ձևավորել խորհրդի նոր կազմ:
«Փոքր Մհեր» Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նոր խորհուրդը կապահովի կրթահամալիրի կառավարումը՝ մինչև «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումը և կազմակերպության պետական գրանցումը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոցի կառավարման խորհրդի» ձևավորումը: