|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում հանրակրթական դպրոցների տարրական դասարանների և նախակրթարանների աշակերտների համար սննդի կազմակերպման և ապահովման նպատակով կառավարությունը վաղվա նիստում որոշում կկայացնի Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին 2014 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 98 միլիոն 29.8 հազար դրամ:
Այդ գումարից 69 միլիոն 808 հազար դրամը կտրամադրվի Սյունիքի, 28 միլիոն 221.8 հազար դրամը` Վայոց ձորի մարզպետարաններին:
Ըստ կառավարության հիմնավորման` սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար սննդի կազմակերպման և ապահովման գործընթացը կազմակերպել պատշաճ մակարդակով` մինչև ուսումնական տարվա սկիզբը ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը: