|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիր, որը ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատություն է:
Հանրապետության ղեկավարը ծանոթացել է կրթահամալիրի նորակառույց ռազմամարզական ուսումնական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաև իր նախորդ այցից հետո ուսումնական այս հաստատության պայմանների բարելավմանն ուղղված հանձնարարականների կատարման ընթացքին:
Նախագահը ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարների ու կրթօջախի ղեկավարության հետ խորհրդակցության ընթացքում քննարկել է «Փոքր Մհեր»-ի ընթացիկ խնդիրները և զարգացման ծրագրերը: Սերժ Սարգսյանը դիտել է կրթահամալիրի սաների մասնակցությամբ ռազմամարզական վարժությունները, ներկա գտնվել ուսումնական այս հաստատութուն նոր ընդունված սաների երդման արարողությանը, որը եզրափակվել է հանդիսավոր քայլերթով: Երկրի ղեկավարը նաև զրուցել է երդման արարողությանը հրավիրված կրթահամալիրի սաների ծնողների ու հարազատների հետ: