|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ջուլիան Ասանժն օգտագործել է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունը լրտեսելու նպատակով: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Լենին Մորենոն` հավելելով. «Ոչ մի այլ ժողովուրդ ազդեցություն չի ունեցել դեսպանության այն որոշման վրա, որի համաձայն`«Վիկիլիքս»-ի ղեկավարը ապաստան է գտել այնտեղ իր իսկ կողմից հրահրված բռնություններից հետո»: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ասանժի իրավաբաննը ավելի վաղ մեղադրել էր Էկվադորին «վիրավորական և անհիմն պնդումների համար»:
Էկվադորի նախագահը, որը պաշտոնավարում է 2017 թվականից, հայտնել է Ասանժին 7 տարվա ապաստան տալուց հետո նրան այնտեղից հեռացնելու որոշման մասին: «Ապակայունացման յուրաքանչյուր փորձ Էկվադորի համար դատապարտելի է, քանի որ մենք ինքնիշխան ժողովուրդ ենք և հարգում ենք ամեն երկրի քաղաքականությունը»,- ասել է նա:
Նախագահը նաև հավելել է. «Մենք չենք կարող մեր տունը, որը բացել է իր դռները, լրտեսության կենտրոն դարձնել»: