կարևոր
859 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-14 18:16
Քաղաքական

Իրանի դատարանը դատապարտել է Ֆրանսիայի երկու քաղաքացիների՝ Իսրայելի օգտին լրտեսության համար

Իրանի դատարանը դատապարտել է Ֆրանսիայի երկու քաղաքացիների՝ Իսրայելի օգտին լրտեսության համար

Իրանի դատարանը դատապարտել է Ֆրանսիայի երկու քաղաքացիների՝ Իսրայելի օգտին լրտեսության համար

Իրանի առաջին ատյանի դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի երկու քաղաքացիների՝ Ֆրանսիայի և Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

Մեղադրյալներն են 40-ամյա Սեսիլ Քոլերը և 72-ամյա Ժակ Պարին։  Ըստ իրանական աղբյուրի՝ դատարանը Ֆրանսիայի քաղաքացիներից մեկին դատապարտել է 6, 5 և 20 տարվա ազատազրկման։ Մյուս մեղադրյալը ստացել է 10, 5 և 17 տարվա ազատազրկում։

Ժակ Պարին և Սեսիլ Քոլերը Իրանում պահվում են 2022 թվականի մայիսից՝ լրտեսության մեղադրանքով։