|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ավստրալիայի ոստիկանությունը եկել է այն եզրակացության, որ WikiLeaks-ի հիմնադիր և Ավստրալիայի քաղաքացի Ջուլիան Ասանժը իր երկրում ոչ մի օրենք չի խախտել: Այս մասին այսօր ասել է Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը:
Կառավարությունը ոստիկանությանը հանձնարարել էր պարզել, թե արդյոք WikiLeaks-ի կայքէջը, ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթեր տարածելով, խախտում է ավստրալիական որևէ օրենք:
«Մենք ստացել ենք խորհրդատվությունը, որտեղ ասվում է, որ ավստրալիական օրենքի խախտում չի եղել»,- ասել է Գիլարդը:
Գիլարդը նաև հայտարարել է, որ փաստաթղթերի արտահոսքն է, որ ակնհայտ անօրինական է, և որ արտահոսքը այժմ ուսումնասիրվում է ԱՄՆ-ի կողմից և այդ հարցում Ավստրալիան աջակցում է ԱՄՆ իշխանություններին: