|
Փոխարժեքներ
22 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է Պաշտպանության ՔՊ-ական նախարար Սուրեն Պապիկյանի քարոզարշավային, կուսակցական տեսանյութով, որտեղ նա քննադատում է քաղաքական հակառակորդներին։
Սա Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի խախտում է։ Թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չհաջողվեց ստանալ ԵՊՀ-ից, քանի որ մամուլի քարտուղար Քնար Միսակյանն այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին։ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանն էլ Aravot.am-ին փոխանցել, որ նման դեպքերի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը։
Նրա ձևակերպմամբ՝ նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո և ենթակա են լինելու պատշաճ արձագանքի ու իրավական հետևանքների։
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետով. «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում, ինչպես նաև ակադեմիական միավորների ղեկավար պաշտոններում արգելվում է որևէ կուսակցության անդամ հանդիսացող կամ հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը։ Նշված հանգամանքի առաջացումը հիմք է բուհի նշված պաշտոններից անձի ազատման համար՝ տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից՝ հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից»։
Աղբյուրը՝ Aravot.am