|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ներողություն է խնդրել ուրբաթ օրը Գուայակիլ քաղաքում տեղի ունեցած ժողովի ժամանակ արած հայտարարության համար: «Շատ լավ է , որ կանայք ահազանգում են իրենց նկատմամբ կատարված ոտնձգության մասին: Բայց կանայք սեռական ոտնձգության մասին ահազանգում են միայն այն ժամանակ, երբ այն իրագործողը տգեղ է: Տղամարդիկ անընդհատ գտնվում են սպառնալիքների տակ՝ կանանց նկատմամբ ոտնձգություն կատարելու մեղադրանքով», - հայտարարել էր Մորենոն:
Առցանց հեռարձակվող խորհրդաժողը մեծ աղմուկ հանեց երկրում: Բացասական արձագանքներից հետո Մորենոն թվիթերում գրառում կատարեց, որում նշում էր, որ մտադրություն չուներ նսեմացնելու այդ խնդիրը. «Ես ներողություն եմ խնդրում, եթե իմ խոսքերն այդպես են հասկացել: Ես մերժում եմ ցանկացած ոտնձգություն կանանց նկատմամբ», - ըստ Yerkir.am-ի՝ Մորենոյի խոսքերն է մեջբերում BBC լրատվական ծառայությունը: