|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա առթիվ Անկարայի գիտատեխնկական կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Թուրքիայում վաճառքի հանված՝ չինական արտադրության Sanbot ռոբոտը նկատողություն էր արել երկրի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանին: «Դանդաղ խոսիր, ի՞նչ ես ասում, չեմ հասկանում»,- ասել էր ռոբոտը։
Ըստ Hurriyet-ի՝ ռոբոտին ստիպել են ներողություն խնդրել նախարարից՝ նրա խոսքն ընդհատելու համար:
«Սխալմամբ արեցի, կներեք»,- ասել է ռոբոտը:
Հիշեցնենք, որ թուրք նախարարը վատ էր զգացել ռոբոտի նկատողությունից և կոչ արել համապատասխան մասնագետներին՝ զբաղվել ռոբոտի վերահսկմամբ։ Մասնագետներն անմիջապես անջատել էին ռոբոտի բարձրախոսը: