|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսլամական համագործակցության» կազմակերպության նիստին հրավիրված` Նոր Զելանդիայի ղեկավար Ուինսթըն Փիթըրսը հայտարարել է, որ Էրդողանի` մեծ աղմուկ հանած հայտնի հայտարարությունից հետո երկու երկրների միջև առաջացած թյուրիմացությունները Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կարգավորվել են. նշում է diken.tr.com կայքը:
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի վարչապետը: Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ այդ սկանդալային հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի և հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունի տարածած հայտարարությունը, ըստ որի` Էրդողանի խոսքերը սխալ են մեկնաբանվել, թուրք-ավստրալական հարաբերություններում առաջացած լարվածությունը նվազեցրել է. հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը: