|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՅԴ Նոր Զելանդիայի Հայ Դատի հանձնախումբը միանշանակ դատապարտում է Քրայսթչերչի մզկիթների վրա տեղի ունեցած հարձակումները, որոնց հետևանքով 49 մարդ է մահացել:
Մենք դատապարտում ենք նաև զինված մեղադրյալի կողմից հայերենին, ինչպես նաև այլ քրիստոնյա ազգությունների՝ վրացիների, սերբերի, ռուսների և ավստրիացիների լեզուներին անդրադառնալու փորձը՝ այդ լեզուներով նշումներ անելով իր զենքի վրա, որով հարձակում է իրականացրել իսլամական համայնքի վրա:
Նման խաչակրաց արշավանքները տեղ չունեն մեր աշխարհում, և հաստատապես տեղ չունեն խաղաղասեր Նոր Զելանդիայում:
Նոր Զելանդիայում և ողջ աշխարհում բնակվող հայերն անվերապահորեն կանգնած են հարձակման ենթարկված մզկիթների հետևորդների և անդամների կողքին: Մենք սգում ենք այն ընտանիքների հետ, որոնք կորցրել են իրենց սիրելիներին, ինչպես նաև Նոր Զելանդիայի ողջ մահմեդական համայնքի հետ:
ՀՅԴ Նոր Զելանդիայի Հայ Դատի հանձնախումբն իր խորին ցավակցությունն է հայտնում և աղոթում է այս դժվարին պահին: