|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, այցելելով Նոր Զելանդիայի Էլ Նուր մզկիթը, որտեղ տեղի էր ունեցել ահաբեկչությունը, համատեղ հայտարարություն են արել. sabah.com.tr կայքը:
«Մեր երկու երկրների բարեկամությունը շեշտելու համար ցանկացանք ծաղկեպսակ դնել: Այդ` մանիֆեստ կոչված թուղթը թիրախավորել է մեր երկիրը, մեր նախագահին: Կարծում ենք, որ նման սպառնալիքներ պարունակող փաստաթուղթը մի հոգու կողմից չի կարող պատրաստված լինել, այնուհետև` կյանքի կոչվել: Թուրքիան իր ձեռքից եկած ամեն ինչ կանի` դա բացահայտելու համար»,- մասնավորապես ասել է Օքթայը:
Ըստ նրա` այս ամենը ցույց է տալիս, որ աշխարհը դեռևս անհրաժեշտ դասեր չի քաղել: «Պետք է դադարեցնել իսլամաֆոբ հայտարարությունները, ահաբեկչին կամ ահաբեկչությունը կապել մի կրոնի հետ: Աշխարհագրորեն շատ հեռու ենք, սակայն մեր սրտերը մոտ են: Թուրքիան մշտապես նույն դիրքորոշումն ունի` կանգնած է խաղաղության կողքին»,- հայտարարել է Օքթայը: