|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ու զոհերի ընտանիքներին օգնություն տալու նպատակով Givealittle հիմնադրամը հավաքել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլար. տեղեկացնում է РИА Новости-ն:
Այս պահին հանգանակությանը մասնակցել է 33 հազար մարդ:
«Սարսափելի կրակոցների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել և վիրավորվել: Նրանք ունեն մեր աջակցության ու օգնության կարիքը: Հավաքված գումարը կօգտագործվի Քրայսթչերչ քաղաքում կրակողների հետևանքով մահացածների ու վիրավորների ընտանիքներին օգնելու նպատակով»,- ասվում է հիմնադրամի էջում:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի է ունեցել հրաձգություն, որը երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը ահաբեկչական գործողություն է անվանել: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել է նա: