|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«asbarez.com»- Օրեր առաջ Ֆրանսիայի Ռոման շրջանի հայկական համայնքից շուրջ 30 հոգի համախմբվեցին՝ զորակցելու Վալանսի ֆրանս-հայկական ամենօրյա դպրոցի շինությանը:
Ռոմանի եւ շրջանի Հայոց բարեկամական ընկերակցության սրահում տեղի ունեցած երեկույթի ժամանակ հանգանակվեց 25.000 եվրո:
Երեկույթին Վալանսի Ֆրանս-հայկական մշակութային կենտրոնի (CCAV) փոխնախագահ Անտրե Հացպանյանը ներկայացրեց դպրոցական համալիրին նախագիծը՝ ընդգծելով, որ այդ կառուցից պետք է օգտվեն նաեւ Ռոմանի երեխաները:
Ընդհանուր գծերով ներկայացվել է ապագա կրթօջախի մանկավարժական ծրագիրը: Շեշտադրվել է ուսման գերազանցությունը, աշակերտության ծաղկումն ու բազմալեզվությունը:
Ռոմանի եւ շրջանի Հայոց բարեկամական ընկերակցության նախագահ Պերնար Չաքըճը իր աջակցությունը հայտնեց ապագայ վարժարանին՝ նշելով, որ Ռոմանի հայ համայնքը միշտ պիտի լինի հաստատության կողքին:
Տեղեկացնենք, որ դպրոցը պետք է կառուցվի Վալանսի Հայ առաքելական եկեղեցու կից համալիրում:
Նշենք, որ լիբանանահայ բարերար Գէորգ Արապեանն արդեն 700 000 եվրոյի նվիրատվություն է արել, եւ դպրոցական համալիրը կրելու է իր անունը: