|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր 50 երկրների ներկայացուցիչներ հավաքվել են Կիեւում` հանգանակելու Չեռնոբիլի վթարված ռեակտորի նոր սարկոֆագի համար անհրաժեշտ 740 մլն եվրո գումարը:
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը համանախագահել է հանդիպման ժամանակ` որպես G8-ում ներկայումս նախագահ երկրի ներկայացուցիչ, հայտարարել է, որ հավաքվել է 575 մլն եվրո եւ հույս է հայտնել, որ դոնորական այդ միջոցառմանը չմասնակցած այլ երկրներ եւս կմիանան իրենց նախաձեռնությանը. տեղեկացնում է France-24-ը:
Հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ասել է, որ Եվրահանձնաժողովը 110 մլն եվրո կներդնի ատոմակայանին վերաբերող նախագծերի իրականացման համար։