|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հանրահայտ «Կարիբյան ծովի ծովահենները», «Մատանիների տիրակալը» ֆիլմերի դերակատար Օրլադո Բլումը 8,9 միլիոն ամերիկյան դոլարով վաճառքի է հանել Բևերլի Հիլզում գտնվող իր շքեղ առանձնատունը` ապագա կնոջ` Քեթի Փերիի հետ նոր տուն կառուցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

Բլումն այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Քեթի Փերին վաճառել է նույն տարածքում գտնվող իր առանձնատունը։ Եթե գործարքը կնքվի հայտարարված գնով, Բլումը 1,9 միլիոն դոլար կվաստակի, քանի որ 2017 թվականին այս առանձնատունը նա ձեռք էր բերել 7 միլիոն դոլարով։

Նշվում է, որ առանձնատունն ավելի քան 350 մ2 բնակելի մակերես ունեցող դղյակ է` ճոխ կահույքով, զարդարանքներով և Խաղաղ օվկիանոսին նայող գեղեցիկ տեսարանով։


