|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտի 20-ը ողջ աշխարհում նշվում է որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային օր։ Հայաստանը եւս անմասն չի մնում, հատկապես, որ անցած տարվա հոկտեմբերին հաջողությամբ հյուրընկալեց Ֆանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը:
Մեր երկրում Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը կմեկնարկեն մարտի 11-ից եւ կտեւեն մեկ ամիս: Այս ընթացքում տարաբնույթ լեզվամշակութային միջոցառումներ կանցկացվեն՝ ուղղված ֆրանսերենի, ֆրանսիական կինոյի, թատրոնի, գիտության, գրականության եւ ֆրանսիական խոհանոցի տարածմանը:
Ծրագրի մեկնարկը կտրվի Մոսկվա կինոթատրոնում՝ Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնով: Միջոցառումներ են նախատեսված նաեւ մարզերում. Գորիսն, օրինակ, մարտի 28-30-ը կհյուրընկալի Հայաստանում երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական 3-րդ փառատոնը: Ծրագիրը կփակվի «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» համաժողովով, որը կտեւի 3 օր: