Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովին մասնակցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետությունը բոլոր հնարավոր միջոցներով բիզնեսի համար ապահովում է հավասար դաշտ և նպաստում, որ գործարար միջավայրը դառնա առավել բարենպաստ:
«Խնդիր է դրված, որ բոլոր կանոնները լինեն պարզ՝ բոլորի համար հավասար և արհեստական խոչընդոտ չստեղծվի բիզնեսի համար: Շատ կարևոր է, որ այս ուղերձը հասնի հասարակության լայն շրջանակին: Այսօր էլ մեր հարկային դրույքաչափերը խոչընդոտ չեն բիզնեսի համար, սակայն պետք է ընդգծեմ, որ սպասվում են նոր փոփոխություններ, որոնք կապահովեն էլ ավելի բարենպաստ պայմաններ: Խոսքը վերաբերում է միկրոբիզնեսին հարկերից ազատելուն, եկամտային հարկի, շահութահարկի դրույքաչափերի նվազեցմանը: Այդ բոլոր քայլերի իրականցումը նշանակում է, որ Հայաստանում ներդրումներ կատարելը լինելու է ավելի գրավիչ»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ պետությունն ամեն ինչ անում է կոռուպցիան բացառելու, շուկա մուտքն ազատականացնելու, վարչարարությունը պարզեցնելու համար:
Ըստ նախարարի՝ իրատեսական գաղափարների համար ֆինանսներ կգտնվեն:
«Ֆինանսներն այսօր ամբողջ աշխարհում ամենահասանելի բանն են: Փողի խնդիր չկա, կա գաղափարի ու նախաձեռնության խնդիր»,-նշեց նա:
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում նախատեսված է ներկայացնել բիզնես 50 ծրագիր, որոնց իրագործումն ունի տնտեսական սոցիալական, համայնքային նշանակություն: