|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Իրանին` հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, որն աջակցում է Թեհրանի միջուկային ծրագրին. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն:
Հիշեցնենք, որ երեկ Գուտերեշը նաև միջազգային եւ տարածաշրջանային դերակատարներին կոչ է արել պահպանել Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Նա Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը համարել է միջազգային դիվանագիտության կարեւորագույն ձեռքբերում, որը կանխում է միջուկային զենքի տարածումը:
«Գործարքի բոլոր կողմերը, Անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի բոլոր անդամները, տարածաշրջանային եւ միջազգային դերակատարները պետք է երաշխավորեն գործարքի պահպանումը, որը համարվում է տարածաշրջանային ու միջազգային խաղաղության եւ անվտանգության անկյունաքարերից մեկը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: