|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի կողմից 2231 բանաձևի կատարման վերաբերյալ իր 15-րդ զեկույցում ասել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) դեռևս լավագույն տարբերակն է։ Այս մասին տեղեկանում ենք IRNA լրատվական գործակալությունից։
Ըստ հրապարակման՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները և երկարաձգել Իրանի նավթի առևտրի հետ կապված բացառությունները։
«Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը մի քանի տարիների ինտենսիվ բանակցությունների արդյունք էր միջուկային զենքի չտարածման և տարածաշրջանային անվտանգության ընդհանուր նպատակներին հասնելու համար այնպես, որ համաձայնագիրը շոշափելի տնտեսական օգուտներ բերի Իրանի ժողովրդին», – մեջբերում է IRNA-ն փաստաթղթից։
«Համաձայնագրի ստորագրումից անցել է ութ տարի, և ես նախկինի պես վստահ եմ, որ այս համաձայնագիրը լավագույն տարբերակն է՝ ապահովելու Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը», – հավելել է Գուտերեշը։