|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերել Աֆրիկայի երկրներին. այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կոչ ենք անում միջազգային քայլերն ուղղել Աֆրիկայում առողջապահական համակարգի ամրապնդմանը, աջակցել սննդամթերքի պահպանման, ֆինանսական ճգնաժամը կանխելու հարցում: Անհրաժեշտ է օգնել կրթության ոլորտում, նպաստել, որ պահպանվեն աշխատատեղերը: Պետք է օգնություն ցուցաբերել տնային տնտեսություններին և արտադրության ոլորտին»։
Բացի այդ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհրաժեշտություն է համարել մշակել գլոբալ փաթեթ աֆրիկական երկրներին արագ արձագանքելու և հնարավոր պատվաստանյութով հավասարաչափ ապահովելու համար: