|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «խորապես վշտացած և ցնցված է» Գազայի կենտրոնում գտնվող Դեյր ալ-Բալահում ՄԱԿ-ին պատկանող երկու հյուրատների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով ՄԱԿ-ի աշխատակցի զոհվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ ավելացնելով, որ ևս 5 աշխատակից վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Գուտերեշը դատապարտել է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի անձնակազմի վրա և կոչ է արել լիարժեք հետաքննություն անցկացնել:
Նրա խոսքով՝ «ՄԱԿ-ի բոլոր շենքերի գտնվելու վայրերը հայտնի են հակամարտող բոլոր կողմերին, և նրանք միջազգային իրավունքի համաձայն պարտավոր են պաշտպանել դրանք և ապահովել դրանց անձեռնմխելիությունը»:
Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ը փորձում է ճշտել պայթյունի պատճառները։