|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վիրավորելու և զրպարտելու մեղադրանքով հերթական անգամ դատի է տվել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին:
Ըստ DHA-ի` այս անգամ դատի պատճառ է դարձել այն, որ Քըլըչդարօղլուն իր հայտարարություններից մեկում մեղադրել է Էրդողանին Սաուդյան Արաբիայի քաղաքացի, ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության մասին նախօրոք տեղեկացված լինելու մեջ:
Ըստ Էրդողանի փաստաբանի՝ գլխավոր դատախազությանը ներկայացրած հայցում պահանջվել է Քըլըչդարօղլուին մեղադրանք առաջադրել զրպարտության և նախագահին վիրավորելու հոդվածներով: