|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել անտառտնտեսության նախարարության կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում:
Ըստ T24-ի՝ Էրդողանը հիշեցրել է այն օրերը, երբ ընդդիմության հսկողության տակ գտնվող քաղաքապետարաններից մեկի գործունեության տարիներին Ստամբուլ քաղաքում ջրազրկության խնդիր է եղել, ինչը, նրա խոսքով, այսօր, իրենց հսկողության շնորհիվ, վերացել է:
«Հիշեք այդ օրերը: Բոլորը դույլերով գնում, ջուր էին բարձում և պահում վաննաներում: Անգամ լոգանք ընդունելն էր դժվար, իսկ հիմա դա էլ է հեշտ»,- հայտարարել է Էրդողանը՝ խոսքն ուղղելով ընդդիմության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին: