|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անկարայի գլխավոր դատախազությունը պահանջել է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի պատգամավորական անձեռնամխելիությունը։
Ըստ Demokrathaber-ի՝ դեռևս հունվարի 5-ին Բեշիքթաշի թաղապետարանի մոտ ունեցած ելույթի ժամանակ նա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքի հետ կապ ունենալու համար: Դա հիմք է հանդիսացել, որ նրա դեմ հայց ներկայացվի:
Հայցի հիման վրա ընդդիմադիր գործիչը մեղադրվել է «հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ։
Պատգամավորական անձեռնմխելիության դադարեցման պահանջի բավարարման դեպքում Քըլըչդարօղլուի դեմ կարող է դատական գործ հարուցվել՝ 1 տարի 2 ամսից մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկման պահանջով։