|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում նախագահի հասցեին հնչեցված իբրև թե վիրավորանքների պատճառով ազատազրկման ենթարկվելու դեպքերը օրեցօր ավելանում են:
«Ազգային շարժում» կուսակցության շենքերից մեկի պատշգամբից Էրդողանի խոսքերով պաստառ կախելու համար ընդդիմադիր կուսակցականը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
«Ահաբեկչական խմբավորումներին աջակցողներն աննամուս, անպատիվ են»` Էրդողանի` բազմիցս հնչեցրած այս խոսքերով ու նրա լուսանկարով պաստառի վրա չի նշվել, որ այդ տողերը պատկանում են Էրդողանին: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե այդ խոսքերն ուղղված են Էրդողանին:
Նման ծիծաղելի թյուրըմբռնման պատճառով Թուրքիայում մարդ կարող է 4 տարվա ազատազրկման ենթարկվել: