|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրք լրագրող Մեհմեդ Բարանսուն կենթարկվի 10 ամսվա ազատազրկման Twitter-ում Ռեջեփ Թայիփ Էրդողանին դեռ վարչապետության օրոք վիրավորելու համար. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Լրագրողի փաստաբանը դատավարության ընթացքում նշել է, որ լրագրողի անունով Twitter-ում 8 էջ է բացվել: Իսկ ինչ վերաբերում է լրագրողի իսկական էջից արված գրառումներին, դրանցում Էրդողանի հասցեին վիրավորանք պարունակող արտահայտություններ բացարձակապես չեն եղել: Փաստաբանը հրաժարվել է ընդունել լրագրողի դեմ հարուցված մեղադրանքները:
Նշենք, որ Էրդողանին վիրավորելու համար պահանջում էին մինչև 7 տարվա ազատազրկման ենթարկել Բարանսուին, սակայն դատավարության արդյունքում վճռել են 10 ամիս: