|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրք նախկին ֆուտբոլիստ և «Արդարություն և զարգացում» կուսակցությունից նախկին պատգամավոր Հաքան Շուքյուրի դեմ դատական գործընթաց է սկսվել` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:
Ըստ Sondakika-ի՝ 2015 թվականի փետրվարի 12-ին Twitter-յան իր էջում Շուքյուրի արած գրառումը դատական հայցի պատճառ է դարձել: Ըստ Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի դատախազության` գրառումը վիրավորական արտահայտություններ է պարունակել նախագահ Էրդողանի և նրա որդու հասցեին:
Դատախազությունն այդ մեղադրանքով պահանջել է 1-4 տարվա ազատազրկում: