կարևոր
1918 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-17 20:12
Աշխարհ

4 տարվա ազատազրկում՝ ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին

4 տարվա ազատազրկում՝ ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին

Ադրբեջանցի ձեռնարկատեր և Սմոլենսկի մարզի Ազգային կոնգրեսի առաջնորդ Ֆաիգ Ալիևը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում ԱՊԱ-ն՝ հղում անելով «Սմոլնարոդ» կայքին:

Ադրբեջանական սփյուռքի ղեկավարը նաև տուգանվել է 8,4 միլիոն ռուբլով էներգետիկ ընկերություններին կաշառելու համար։

Սմոլենսկի Լենինսկի շրջանային դատարանը հաստատել է, որ Ֆաիգ Ալիևը կաշառել է էներգետիկ ընկերություններին՝ «Պրեստիժ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի էլեկտրաէներգիայի իրական ծախսերը թաքցնելու համար։ Դատարանը հաստատել է, որ կաշառքի չափը կազմել է 846,500 ռուբլի։ Էլեկտրաէներգիայի պարտքը կազմել է գրեթե 994,000 ռուբլի։ Գործարքը կատարվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 6-ը։

Գործարարի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը Սմոլենսկի մարզային դատարանում։ Իր փաստաբաններից բացի, Ֆաիգ Ալիևը կունենա նաև հանրային պաշտպաններ։