|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Вконтакте սոցիալական ցանցից օգտվողներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել` հեղինակային իրավունքները ոտնահարելու համար: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ լրատվական բաժնից:
«Նիկիտին» ընկերության ներկայացուցիչը դիմել է իրավապահ մարմիններին եւ տեղեկացրել է, թե Вконтакте-ում ապօրինաբար տարածում են ձայնագրություններ, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է իրենց ընկերությանը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ապօրինի 26-ամյա մոսկվայաբնակ երիտասարդն իր էջում տեղադրել է հայտնի կատարողների 18 երգ, որոնք ներբեռնել են մոտ 200 հազար անգամ:
Լրատվության բաժնի ներկայացուցիչը նշել է, որ միայն մեկ օրինախախտի պատճառով հեղինակային իրավունքի տերը 108 հազար ռուբլու վնաս է ունեցել:
Քրեական գործ է հարուցվել, կասկածյալին մինչեւ վեց տարվա ազատազրկում է սպառնում:
Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: