|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ Սենատը օրինագիծ է քննարկում, համաձայն որի` ազատազրկում է սպառնում բոլոր նրանց, ովքեր ինտերնետային ցանցում ոչ լիցենզիոն նյութեր կտեղադրեն:
Ինչպես հաղորդում է PCworld.com-ը, եթե Սենատն ընդունի օրենքը եւ այն ստորագրվի նախագահ Օբամայի կողմից, ապա այն ուղղակիորեն վերաբերելու է YouTube վիդեոհոսթինգի միլիոնավոր օգտատերերին:
Օրենքը խախտելու համար ԱՄՆ քաղաքացուն սպառնալու է մինչեւ հինգ տարվա ազատազրկում:
Սակայն օրենքում կա նաեւ բացառություն. օրենքի խախտում չի համարվի, եթե տեղադրված ոչ լիցենզիոն հոլովակը դիտողների թիվը չգերազանցի 10 հոգին, եւ դրանից ստացված շահույթը 2.5 հազար դոլարից քիչ կլինի: