|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քվեարկությունը կայանալու է նույն կարգով, ինչ 2017-ի` ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու համար այս պահին աշխատանքներ են իրականացվում:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ընտրությունների ենք գնալու ոչ թե նոր, այլ գործող օրենսգրքով, Մուկուչյանը պատասխանեց, որ որևէ գնահատական տալուց զերծ կմնա: «ԿԸՀ-ի գործառույթը մեկն է՝ տվյալ պահին գործող օրենսդրության համաձայն` կազմակերպել պատշաճ ընտրություններ: Մեր գործառույթն ընտրությունները կազմակերպելն է, այդ պատճառով էլ ես որևէ գնատահական չեմ կարող տալ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ էր գումարել, որում որոշել էր ընտրությունների ժամանակացույցը: