|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ առևտրի կրկնակի հարկերի դեմն առնող` ԱՄՆ-Հայաստան նոր համաձայնագրի ուղղությամբ աշխատանքներին զուգահեռ, ներկայումս աշխատանք է տարվում նաև երկու երկրների միջև համաձայնություն ձեռք բերել սոցիալական ապահովության տուրքի կրկնակի գանձումը կանխարգելելու նպատակով:
Ըստ Asbarez-ի` համաձայնագիրը նպաստավոր է լինելու հատկապես ամերիկահայ այն քաղաքացիների համար, ովքեր գործում կամ հանգստանում են երկու երկրներում:
Այս նպատակով ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը նամակ է հղել ԱՄՆ սոցիալական ապահովության վարչության հանձնակատարի պաշտոնակատար Նենսի Պերիհիլին` շեշտելով, որ նման քայլը հստակեցնելու է ամերիկացի և հայ աշխատավորների ծրագրերը, միևնույն ժամանակ նպաստելով երկու երկրների միջև հարաբերությունները սերտացնելու ջանքերին:
ԱՄՆ-ը ներկայումս նման համաձայնագիր է կնքել առավել քան 20 երկրի հետ: