|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ մամուլի սրահում ամփոփեց առաջին տվյալները: Ըստ նրա` ժամը 08:00-ի դրությամբ` 1997 տեղամասից բացվել է 1989-ը, ձևավորվել է նույնքան տեղամասային հանձնաժողով: Մնացած ութ տեղամասերից մի քանիսը, որոնք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, կբացվեն 11:00-ին, իսկ մնացածները՝ 17:00-ին:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ ստացված տվյալների համաձայն՝ առավոտյան ընտրատեղամաս չի ներկայացել հանձնաժողովի 141 անդամ, որոնց փոխարեն նշանակումներ են կատարվել հանձնաժողովների կողմից: Ստացված տեղեկատվության համաձայն՝ ընտրատեղամասերի բացման պահին տեղամասերի 85-90 տոկոսում ներկա են եղել վստահված անձեր, դիտորդներ կամ լրագրողներ: