|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ ԿԸՀ ներկայացված բոլոր դիմումները նոտարական վավերացմամբ են եղել. այսօր ԿԸՀ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրած թեկնածուների անունների հրապարակման նպատակն այն էր, որ եթե լինեն մարդիկ, ովքեր առարկություններ ունեն, դրանք ներկայացնելու ժամանակ ունենան:
Մուկուչյանը նշեց, որ ինքնաբացարկի դիմումի չեղարկման պահանջով 11 դիմումների հեղինակները կարող են ստանալ մանդատ, եթե, ԸՕ-ի պահանջներին համապատասխան, նրանց հասնում է մանդատ:
«Կարող են լինել թեկնածուներ, ովքեր կստանան մանդատ և գուցե լինեն այնպիսի թեկնածուներ, ովքեր չեն ստանա: Ենթադրենք` կուսակցությունը տվյալ ընտրատածքից ստանում է երկու մանդատ, հիմա` առաջին երկու տեղերը զբաղեցնող` ավելի շատ քվեներ ստացողներից երկուսն էլ դիմում են ներկայացրել, բայց այդ տարածքից տվյալ կուսակցությունն ունի մեկ մանդատ: Օրենքի պահանջով՝ մանդատը կտրվի այն թեկնածուին, ով ավելի շատ քվեներ ունի, տվյալ պարագայում` թեկնածուներից մեկը կստանա մանդատ, մյուսը՝ ոչ»,- ասաց Մուկուչյանը: