|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը կմերժի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրը մանրամասնել է, որ ՌԴ իրավապահ մարմինները Երևանից Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին պաշտոնական հարցում են ստացել և այժմ այն գտնվում է քննարկման փուլում:
Սակայն, ըստ աղբյուրի` կա նախնական որոշում առ այն, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:
Աղբյուրը չի բացահայտել նամակագրության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով:
Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է Մարտի 1-ի գործով: