|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարի փաստաբանը հայտարարել է, որ Բելգիան Իսպանիային չի արտահանձնի Կարլես Պուչդեմոնին և նրա 4 գործընկերներին. հայտնում է РИА Новости-ն:
Պուչդեմոնը և Կատալոնիայի խորհրդարանի նախկին անդամները Բելգիայում են: Նոյեմբերի 5-ին նրանք նքնակամ ներկայացել են Բրյուսելի ոստիկանական բաժանմունք: Դատավորը որոշել է ազատ արձակել նրանց մինչև լուծվի արտահանձնման հարցը:
Պաշտոնյաներին ձերբակալելու մասին որոշում նոյեմբերի 3-ին կայացրել է Իսպանիայի Ազգային դատական պալատի դատավորը:
Կատալոնիայի և Իսպանիայի հարաբերությունները լարվեցին անկախության հանրաքվեից հետո, որի արդյունքները Իսպանիան չճանաչեց: