|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները սկսելու մասին հայտարարությունը մեծ արձագանք է գտել համացանցում:
Թուրք հայտնի քաղաքական գործիչ, Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը «պատմական հնարավորություն» է որակել Փաշինյանի հայտարարությունը:
«Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանի մեկնած ձեռքը դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն: Վերջիվերջո, մեր ձեռքը նույնն է, ինչ եղբայրական Ադրբեջանինը»,-Twitter-ի իր էջում գրել է Սարըգյուլը: