|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կիրակի կանչվել է Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության պատճառով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը, ըստ Թուրքիայի, նախազգուշացում է արել երկրի ոստիկանության գործողությունների վերաբերյալ՝ անհիմն պնդումներով։
Ամերիկյան դեսպանատունը դիմել է ԱՄՆ քաղաքացիներին՝ Ստամբուլում մայիսի 21-ի հանրահավաքի նախօրեին։ Դիվանագետները նախազգուշացրել են հայրենակիցներին, որ նման իրադարձությունների ժամանակ Թուրքիայի անվտանգության ուժերը կարող են կոշտ գործել։
«Հայտարարության կապակցությամբ դեսպանին հայտնվեց թուրքական կողմի դժգոհությունը», - նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն: