|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսսելխոզնադզոր) իր պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ հունիսի 14-ից սահմանել Է Հայաստանից կենդանիների (թռչունների, սողունների, երկկենցաղների եւ հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակների) ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով: Սակայն մեկ ժամ անց այդ տեղեկատվությունը փոխարինվել է այլ հայտարարությամբ, ըստ որի՝ նախորդ հաղորդագրությունում եղել են անճշտություններ: Մասնավորապես՝ հստակեցվել է, որ «արգելքը վերաբերում է միայն պրիմատներին (կապիկներին) և նախորդ հաղորդագրությունը պետք է համարել անվավեր»:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կենդանիների արտահանման որևէ սահմանափակում չկա (բացառությամբ կապիկների):
ՍԱՊԾ