|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ուկրաինայում ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմադրմանը. հայտնում է Лента.ру-ն:
ԱԳՆ-ն կատարվածը որակել է որպես հերթական հակառուսական սադրանք և դատապարտել Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը համաշխարհային հանրությանը մոլորեցնելու համար:
«Ուկրաինական իշխանություններն ամբողջությամբ բռնել են ռուսաֆոբ ստի տարածման ուղին: Ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակի խոսքով` ուկրաինացի ուժայինները ձերբակալել են սպանության ենթադրյալ կատարողին, որը իբր հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից»,-նշվում է հայտարարությունում:
«Փաստում ենք, որ Ուկրաինայում կյանքի ու մահվան հարցերը, ինչպես նաև նրա վարած քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության վստահությունը միայն մանրադրամ են հակառուսական հիստերիա ստեղծող Կիևի ռեժիմի համար»,- նշել են ԱԳՆ-ում: