|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է, իսկ նրա «սպանությունը» բեմականացված էր Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից, հայտարարել է ծառայության պետ Վասիլի Գրիցակը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ստացել էր տեղեկատվություն Բաբչենկոյի սպանության նախապատրաստման վերաբերյալ:
«Ռուսական հատուկ ծառայությունների առաջադրանքը կատարելու համար քաղաքացի «Գ»-ն իր ծանոթներին առաջարկել է 30 հազար դոլար պարգևատրում` ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին սպանելու համար»,- ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետը:
Նրա խոսքով` սպանության կազմակերպչին բռնել են Կիևում ժամեր առաջ: Նա սկսել է համագործակցել իրավապահ մարմինների հետ և անցնելու է գործով որպես վկա: Ուկրաինայի անվտանգության ծառայության պետը նշել է, որ Բաբչենկոյի սպանության պատվիրատուները պլանավորել էին հարձակում գործել Ուկրաինայում մոտ 30 քաղաքացու վրա: