|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 8-ին` ժամը 15:30-ին, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կիրականացնի բեմականացված քայլերթ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Երթը կսկվի Իսահակյանի արձանի մոտից և կավարտվի Հյուսիսային պողոտայում:
Ամենամյա ավանդույթ դարձած երթն այս տարի տարբերվում է իր յուրահատկությամբ և ստեղծարարությամբ. այն կուղեկցվի տարբեր կերպարներ մարմնավորող կանանց տիկնիկներով և կարճ բեմադրություններով:
Երթի ավարտին կհաջորդի «Ընտրությամբ կամ պատահականությամբ» ֆիլմի ցուցադրությունը՝ «Էսպաս» կենտրոնում: Մարտի 8-ին այդ ֆիլմի պրեմիերան կլինի Երևանում և աշխարհի տասներեք այլ քաղաքներում: Ֆիլմը վավերագրական է, ներկայացվում են միայնակ մայրերի կյանքը, ձեռքբերումներն ու դժվարությունները, ինչպես նաև իրավահավասար հասարակության ստեղծման գործում նրանց ներդրումը: