|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը շարունակելու է մնալ պատգամավոր: «Ես պատրաստ եմ մնալ Ազգային ժողովում»,- նշեց պատգամավորը:
Սասուն Միքայելյանի խոսքով` այս տարի, հավանաբար, արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն, որոնք պետք է նորմալ անցկացվեն: «Այս Ազգային ժողովը ոչ լեգիտիմ Ազգային ժողով է, և ՀՀԿ-ականները պետք է գիտակցեն, որ իրենք ճնշման ներքո, ընտրակաշառք բաժանելու արդյունքում են եկել Ազգային ժողով»,- ասաց նա: